Իգլեսիասի կատակը իր տարիքի մասին
Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը մայիսի 25-ին մոսկովյան Կրեմլյան պալատում երգելուց բացի, շփվել է հանդիսատեսի հետ, խոսել իր մասին, անկեղծացել:
«Ես 72 տարեկան եմ, բայց իրականում գոտկատեղից վերև զգում եմ ինձ ինչպես 21 տարեկանը, իսկ գոտկատեղից ներքև` 700», -ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է իսպանացի երգիչը:
Նաև ասել է, որ մեջքի վրա վերջերս վիրահատություն է տարել, այնուամենայնիվ, շարունակում է մասնակցել հյուրախաղերի ու գրել երգեր:
«Ես երգել եմ Անդրոպովի, Գորբաչովի, Ելցինի ժամանակ, ելույթ ունեցել ձեր տատիկների ու պապիկների առաջ: Կյանքը սլանում է արագ, այժմ սերունդը փոխվել է, բայց Ռուսաստանը մնացել է որպես հզոր երկիր», -հայտարարել է նա: