
Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը. «Արևելք»
Երեկ ուշ գիշերին հրթիռարձակումներ են եղել Հալեպի խաղաղ բնակչության շրջանների ուղղությամբ, գրում է «Արևելքը»՝ նշելով, որ այս մասին տեղեկություն է ստացել Հալեպի իր աղբյուրից:
Հրթիռներ են ընկել Հալեպի Սալահ Ալ Տին, Խալտիյէ և Նոր Գյուղի (Հայ Ալ Միտան) «Վէրժին Կիւլպէնկեան մայրանոցի» շրջակայքում, ուր հրկիզվել է ծերանոցի մոտ գտնվող բնակարանը և փլվել է մեկ հարկաբաժինը։
Վնասներ են կրել նաև ծերանոցի տնօրենի սենյակն ու խոհանոցը։ Մայրանոցում ապաստանած ծերերը վնասներ չեն կրել:
Աղբյուրը նշում է, որ քաղաքում տիրող պատերզմական ծանր իրադրության հետևանքով և Հալեպի հայ 3 կրոնապետերի հատուկ կարգադրությամբ տասնյակ մեծահասակներ փոխադրվել են «Կիւլպէնկեան մայրանոց», որտեղ նրանց տրամադրվել է հատուկ հարկաբաժին: