Հալեպի վիճակը հիմա ավելի բարդ է, քան նախորդ տարի. Հալեպի ՌԱԿ շրջանային վարչության ատենապետ
«Հիմա հիմնական կռիվը Հալեպում է, գրոհայինները ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը: Քանի որ Հալեպը Թուրքիայի սահմանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա է, անընդհատ Թուրքիայի հովանավորությամբ նոր ահաբեկիչներ են մտնում քաղաք և ոչ մի կերպ թույլ չեն տալիս, որ քաղաքն իր բնականոն կյանքին անցնի»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց նշեց Հալեպի ՌԱԿ շրջանային վարչության ատենապետ Լևոն Պըլըքյանը:
Նրա խոսքով՝ Հալեպի վիճակը հիմա ավելի բարդ է, քան նախորդ տարի: Չնայած բարդ իրավիճակին, Հալեպի հայկական դպրոցներից գրեթե բոլորը բաց են, բայց աշակերտների թվաքանակը զգալիորեն նվազել է:
«Երբեմն մի քանի դպրոցի աշակերտների են հավաքում և ուսումը մեկ դպրոցում են կազմակերպում»,-հավելեց Լևոն Պըլըքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ունենալով զարգացած տնտեսություն, կարելի է ունենալ Արցախի հարցի շատ ավելի ճիշտ ու արագ լուծում. Արցախի ՌԱԿ ատենապետ
- Հայաստանը հզոր և ամուր է նաև ձեր աշխատանքով և հաﬔրաշխությամբ. Սերժ Սարգսյանի ուղերձը
- Արցախի ճանաչման հարցը ՌԱԿ 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովի առանցքային թեմաներից է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան