Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուն վաճառվել է 3,6 միլիոն դոլարով
Անգլիացի նշանավոր բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուի առաջին բացառիկ հրատարակությունը Christie's-ի աճուրդում վաճառվել է 3,6 միլիոն դոլար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Աճուրդը նվիրված է Շեքսպիրի մահվան 400-ամյակին:
Առաջին և հազվադեպ երկերի ժողովածուն թվագրվում է 1623 թվականող, ներառում է 36 պիես, որից 18-ը նախկինում չի հրատարակվել: Այն նախապես գնահատվել է 1,1-1,7 միլիոն դոլար, բայց վաճառվել 2,7 միլիոն դոլարով:
Մյուս երեք գիրքը թվագրվում է 1632, 1664, 1685 թվականներով: Վաճառվել են՝ համապատասախանաբար՝ 281,6 հազար դոլար, 524,9 հազար դոլար և 68,8 հազար դոլար:
Նշվում է, որ բոլոր լոտերը գտնել է ամերիկացի կոլեկցիոները, ում անունը չի նշվում: