Ուրիխանյանը ոստիկանապետին է դիմել իր և ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով
№ 59103216 քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչվելու հիմքով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանության պետին՝ իր և ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով: Այս մասին հայտնեցին պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակից:
«Պատգամավորի և իր ընտանիքի լրացուցիչ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված քրեական գործին առնչվող որոշակի հանգամանքներով, որոնց վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում նախաքննական գաղտնիքի շրջանակներում»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Քրեական գործն այժմ գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Ըստ նախաքննության տվյալների, ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- «Analitik.am»-ի գործով կալանավորված աղջիկներից մեկն ազատ է արձակվել
- «Analitik.am»-ի գործով Տիգրան Ուրիխանյանը պաշտոնյաների անուններ է տվել
- «Analitik.am»-ի խմբագրի օգնականը կալանավորվել է ապօրինի. Փաստաբան
- Ուրիխանյանը չի պատրաստվում ցուցմունքներ տալ «Analitik.am»-ի սեփականատիրոջ դեմ
- Մանրամասներ լրատվական կայքի ձերբակալված պատասխանատուի և օգնականի գործից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան