Հայաստանը հզոր և ամուր է նաև ձեր աշխատանքով և հաﬔրաշխությամբ. Սերժ Սարգսյանի ուղերձը
«Ադրբեջանի նախահարձակ գործողությունները Արցախի դեմ՝ մեզ պարտադրում են մի կողմ դնել բոլոր տեսակի տարակարծությունները և համախմբվելու հայրենիքի ու պետության շուրջ»,-այսօր Ռամկավար Ազատական Կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովի բացման ժամանակ իր ողջույնի խոսքում ասաց ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը:
Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ստեղծված համագործակցությունը պետք է շարունակվի և ամեն ճիգ պետք է գործադրել, այդ համագործակցությանը արդյունավետ ընթացքն տալու համար:
Բացմանը ներկա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում ասված էր. «Հարգելի Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովի մասնակիցներ, տիկնայք և պարոնայք, սրտանց ողջունում եմ Ռամկավար ազատական կուսակցության 27-րդ ընհանուր պատգամավորական ժողովի բոլոր մասնակիցներին: Ուրախ եմ, որ այն տեղի է ունենում անկախ պետության սրտում՝ Երևանում:
Լինելով հայկական ավանդական կուսակցություններից ﬔկը՝ ՌԱԿ-ը մշտապես ուրույն տեղ է զբաղեցրել հայ հանրության կյանքի կազմակերպման գործում: Սփյուռքում այս կառույցը մշտապես ամուր հիմքեր է ստեղծել հայկական ինքնության պահպանման և զարգացման համար՝ ﬔղﬔլով ուծացման վտանգը: Մեր հայրենիքի անկախության վերանվաճմամբ ՌԱԿ-ը վերահաստատվեց նաև մայր հայրենիքում: Հայ ժողովրդի պատմական կուսակցությունները, լինելով հարուստ քաղաքական ավանդույթների կրողներ, կարևոր դերակատարություն ունեն ոչ ﬕայն սփյուռքում, այլ բուն հայրենիքում: Անկախության առաջին օրերից անչափ կարևոր էր, որ ﬔր հասարկության բռնի ուժով ընդհատված ավանդույթները հնրավորինս ամուր արմատներ գցեցին Հայաստանում:
Կուսակցությունն անցած տարիների ընթացքում եղել է այս կարևորագույն առաքելության իրականացնողներից ﬔկը: Վստահ եմ, որ հետևողականորեն կշարունակեք ձեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության: Այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ պետությամբ է ամրանում հայ ժողովրդի ապագան: Հայաստանը հզոր և ամուր է նաև ձեր աշխատանքով և հաﬔրաշխությամբ: Ձեր ներուժը և կարողությունները մշտապես պահանջված են լինելու: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերուﬓեր՝ հանուն ﬔր ազգային իղձերի»:
ՀՀ սփյուռքի նախարարը ժողովի մասնակիցներին մաղթեց կազմակերպված աշխատանք. «Ներքին տարաձայնությունները պետք է ﬕ կողմ դնել և մտածել հայրենիքի հզորացման, Արցախի անվտանգության և պաշտպանոըթյան մասին»:
Նշենք, որ ՌԱԿ ընդհանուր պատգամավորական ժողովը կանցկացվի մայիսի 26-ին և 27-ին: