Արցախի ճանաչման հարցը ՌԱԿ 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովի առանցքային թեմաներից է
«Սփյուռքը հայրենիքի կարիքն ունի, իսկ հայրենիքն էլ` Սփյուռքի»,-այսօր Ռամկավար Ազատական Կուսակցութեան (ՌԱԿ) 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԱԿ Հարավային Ամերիկայի ատենապետ Սերխիո Նահապետյանը՝ հատկանշական համարելով, որ 94 տարվա պատմության ունեցող կուսակցությունը հայրենիքում առաջին անգամն է պատգամավորական ժողով անցկացնում:
Նա տեղեկացրեց, որ ժողովին ներկա են կուսակցության 19 շրջաններից 17-ի ներկայացուցիչները. «Ժողովում բազմաթիվ թեմաներ են ընդգրկված, որոնցից հրատապ և օրակարգայիններից են սիրիահայերի վիճակը, սփյուռքի հայապահպանության հարցը»:
ՌԱԿ Հարավային Ամերիկայի ատենապետը ժողովի առանցքային թեմաներից առանձնացրեց ԼՂՀ ճանաչմանը հարցը. «Յուրաքանչյուրս մեր երկրի կառավարությունների հետ պետք է սերտ աշխատանքներ տանենք, որպեսզի առաջ տանենք Արցախի հետ կապված խնդդիրները: Դրա հետ մեկտեղ ամրապնդի կապը սփյուռքի հայակական կազմակերպությունների միջև»:
Կանադայի ՌԱԿ ատենապետ Իվճին Քարաճյանն էլ հայտնեց, որ կուսկացությունը մասնաճյուղ ունի Արցախում, որ միջոցով կապը պահում է Արցախի հետ. «Այս պահին փորձում ենք գոնե դրամահավաքության միջոցով նեցուկ լինել Արցախին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին