Սոցապնախարարությունում կրճատումների հետևանքով սոցիալական բում չեն սպասում
Աշխատանքի և սոցիալական ապահովության համակարգում ընդհանուր առմամբ կա 145 մեքենա և պատրաստվում են դրանցից կրճատել 41-ը: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ինչ վերաբերում է կադրային ռեսուրսների կրճատմանը, ապա փոխվարչապետի ղեկավարությամբ աշխատանքային խումբը, նախարարի խոսքով, ուսումնասիրություն անցկացնում է աշխատակազմում:
«Խնդիր դրված չէ կրճատումներ անելու: Կրճատում անելը ինքնանպատակ չէ: Խնդիրները վերաբերում է այսօր գործառույթներին, դրանց կրկնություններին: Եթե կան վերածածկեր, եթե կան բացեր դրանց շրջանակներում օպտիմալացման մասին է խոսքը», -ասաց նախարարը` նկատելով, որ առաջիկա ամիսներին ամեն ինչ հստակ կլինի:
Նախարարը դժվարացավ նույնիսկ կադրային կրճատումների մոտավոր քանակ ասել: Հարցին, թե հնարավո՞ր է այդ հնարավոր կրճատումների հետևանքով սոցիալական բում առաջանա, Նախարարը պատասխանեց.
«Կարծում եմ, որ որոշումները կլինեն այնպիսին, որոնք ամբողջությամբ կարտահայտեն իրերի ճիշտ դրությունը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան