Այսօր դասական երաժշտությունն անկում է ապրում. Երիտասարդ օպերային երգիչ
Երիտասարդ օպերային երգիչներ Տիգրան Օհանյանը և Քրիստինե Սաֆարյանն ելույթներ են ունեցել տարբեր երկրներում, մասնակցել են տարբեր մրցույթների, արժանացել մրցանակների: Այսօր նրանք իրենց հերթական մրցանակին արժանացան ՀՀ նախագահական նստավայրում:
Տիգրան Օհանյանին և Քրիստինե Սաֆարյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակ շնորհվեց «Երգեցողություն» անվանակարգում բարձր կատարողական արվեստի համար:
Panorama.am-ի հետ զրույցում Քրիստինե Սաֆարյանն ասաց, որ այսօր Հայաստանում կատարողական արվեստին քիչ ուշադրություն է դարձվում. «Պետք է ավելի ակտիվ լինել, հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Հասարակությունը վերջին տարիներին բավականին ակտիվացել է, հաճախում է դասական երաժշտության համերգներին»:
Տ.Օհանյանի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, այսօր դասական երաժշտությունը, օպերան անկում է ապրում:
«Միշտ էլ այդպես է, լինում է ժամանակաշրջան, որ օպերան անկում է ապրում, հետո նորից ծաղկում է: Հիմա անկման շրջանում է գտնվում, որն այնքան էլ չի ուրախացնում: Օպերան այնպիսի արվեստ է, որ մարդիկ, լսելով օպերա, պետք է կտրվեն ամեն ինչից, մոռանան իրենց խնդիրները: Բայց երբ տեսնում ենք, որ օպերային թատրոնը, Ֆիլհարմոնիկի դահլիճն այդքան էլ բավարար լցված չեն, ցավալի է մեր ազգի համար: Մենք միշտ եղել ենք մշակութային ազգ»,- ասաց երիտասարդ օպերային երգիչը:
Հարակից հրապարակումներ`
- Ալբերտ Պողոսյան. Մենք պետք է ունենանք լավ առաջնորդություն
- Երկու ռեանիմոբիլի շնորհիվ մանկական մահացության ցուցանիշները նվազել է. Արմեն Մինասյան
- Միրիամ Զաքի. Հայաստանում կարելի է գտնել կյանքի իմաստը
- Փիթեր Բալաքյան. Հայաստանն իսկական ոգեշնչում է ողջ աշխարհի համար
- Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
- Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է. Սերժ Սարգսյան