Տնտեսություն 15:46 27/05/2016 Հայաստան

Վստահ եմ, որ Գյումրին իր տեխնոլոգիական նորարարություններով աշխարհին դեռ զարմացնելու է. Ամալյա Եղոյան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«Հավատալ և իրականացնել, չսպասել, որ ուրիշը քո փոխարեն իրականացնի քո երազանքները». սա Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանի կարգախոսն է, ում կյանքը միաձուլվել է տեխնոլոգիական ոլորտի հետ 2006 թվականից:

Ամալյան մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը: 2006թ.՝ ինստիտուտի վերջին կուրսում ընդունվեց աշխատանքի Գյումրիի ՏՏ կենտրոնում՝ որպես ղեկավարի օգնական: Առանձնապես մեծ հույսեր չուներ, որ այս ոլորտում կհաջողեր, սակայն հարցազրույցների հաջող փուլից հետո հրավիրեցին աշխատանքի:

Սկզբում համակարգելու էր կրթական ծրագրերը՝ ուսանող-դասախոս կապը, դասացուցակները, քննությունների ընթացք և այլն: Բայց մոտ 1 շաբաթ աշխատելուց հետո որոշեց, որ այլևս չի գնալու, որովհետև ոլորտը խորթ էր և անհասկանալի: Սակայն կենտրոնի հիմնադիրներից մեկի քաջալերմամբ մնաց կենտրոնում, սկսեց որպես ադմինիստրատիվ ասիստենտ, 6 ամիս անց նշանակվեց կրթական ծրագրերի պատասխանատու, որոշ ժամանակ անց՝ փոխտնօրեն, իսկ այնուհետև՝ գործադիր տնօրեն: 

Panorama.am.- Ամալյա, քո գործունեությունը կապված է Գյումրու տեխնոլոգիական ոլորտի հետ, դու զարգացումների ու իրադարձությունների կենտրոնում ես, և հետաքրքիր է իմանալ` ի՞նչ տեխնոլոգիական զարգացումներ են ընթանում Գյումրիում, ոլորտը զարգացման ինչ փուլում է գտնվում:
Ամալյա Եղոյան.- Ներկայում Գյումրիում գործունեություն է ծավալում 30 ընկերություն, որոնցից միայն 24-ը տեղակայված են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ): Յուրաքանչյուր ընկերությունում աշխատում է մոտ 10 աշխատակից: Այժմ Գյումրիում ՏՏ ոլորտում աշխատատեղերի մրցունակություն է, երիտասարդներն ավելի շատ են ձգտում սովորել ծրագրավորում: Գյումրին տեխնոլոգիական վերելք է ապրում, ոլորտը զարգացման այն փուլում է, որ փոքր ու միջին բիզնեսները կարևորում են ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրենց արտադրանքի կամ ծառայությունների վաճառքի մասշտաբների մեծացման հնարավորությունները, այլև սկսում են օգտվել այդ ծառայություններից։ 

Panorama.am.- Ի՞նչ փոխեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը գյումրեցու կյանքում:
Ամալյա Եղոյան. - 2010թ-ին երբ նոր էր քննարկվում տեխնոպարկի ստեղծումը, գյումրեցիներից շատերը կարծում էին՝ տեխնոպարկը լինելու է մի վայր, որտեղ ընդամենը կախարդական փայտիկի օգնությամբ  բարձր աշխատավարձ վճարող ընկերություններ են ստեղծվելու, և քաղաքում անմիջապես լուծվելու են գործազրկության խնդիրները։

Բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի տեղացիների ակնկալիքները համապատասխանեն տեխնոլոգիական կենտրոնի իրական հնարավորությունների և առաջարկների հետ: Կենտրոնը միջավայր է, որն իր ենթակառուցվածքով, շենքային և տեխնիկական պայմաններով հնարավորություն է ստեղծում մեկտեղել այն մարդկանց, ովքեր համապատասխան ունակությունների ու ցանկությունների շնորհիվ կարող են նորարար և հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ առաջարկել, դեպի Գյումրի ուղղորդել թե օտարերկրյա ներդրողներին, թե տեղական ընկերություններին, ինչի արդյունքում էլ աշխատատեղերի հնարավորություն կստեղծեն մեր քաղաքում։ 

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում իրականացվում է շատ կարևոր գործառույթ, որի կարիքը մինչև ԳՏԿ-ի գոյությունը զգացել ենք բոլորս: Հիմա  ստեղծվել է կրթություն-պրակտիկա-աշխատաշուկա կապը, ինչը հնարավորություն է տալիս գյումրեցի երիտասարդին մեկ հարկի տակ ստանալ կրթություն, ապահովվել աշխատանքային պրակտիկայով և վերջապես ստանալ աշխատանք:

Panorama.am.- Գյումրին միշտ հայտնի է եղել որպես Հայաստանի մշակութային քաղաք, կարո՞ղ ենք ներկայիս զարգացումներից ելնելով ասել, որ այսօր Գյումրին տեխնոլոգիական քաղաք է:
Ամալյա Եղոյան. - Գյումրին առկա բոլոր հնարավորությունների և արդեն փաստացի արդյունքների շնորհիվ կարող է համարվել Տեխնոլոգիական քաղաք։ Երիտասարդների բացառիկ ուղեղների, մտքի ճկունության, ստեղծագործական և ոչ ստանդարտ մտածելակերպի, աշխատասիրության ու անկոտրում պայքարի շնորհիվ Գյումրիում արդեն իրենց մասնաճյուղերն են հիմնում ՏՏ  ոլորտի առաջատար ընկերությունները, որոնք ոչ միայն երիտասարդներին մոտիվացնում են մնալ և աշխատել մեր հարազատ քաղաքում, այլև իրենց ազդեցությունն են ունենում միջավայրի, մտածելակերպի ձևավորման վրա՝ նպաստելով նաև քաղաքում մշակութային և ժամանցային կյանքի աշխուժացմանը։ Հետևաբար, մեր ուսանողների ու երիտասարդների համար տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելով, ինչպես նաև մշակութային հաստատություններին տեխնոլոգիական լուծումներ տալով, փորձում ենք ամրապնդել մշակույթ-տեխնոլոգիա կապը, քանի որ ինչպես մշակույթի, այնպես էլ տեխնոլոգիական լուծումների հիմքում ստեղծագործ միտքն է և ճկուն մտածելակերպը: Ուստի պատահական չէ, որ հենց մշակութային հարուստ պատմություն ունեցող քաղաքում առաջին անգամ Երևանից դուրս տեխնոլոգիական պատմության կերտման սկիզբ դրվեց։

Panorama.am. - Ապագայի ի՞նչ ակնկալիքներ կան, գյումրեցիները դեռ ինչո՞վ կզարմացնեն տեխնոլոգիական աշխարհին:
Ամալյա Եղոյան. - Ապագայում ակնկալում ենք, որ այն երիտասարդները, ովքեր սովորում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, ոչ թե ձգտեն ինչ-որ ընկերությունում աշխատանք գտնել, այլ հենց իրենց նախաձեռնությամբ սկսնակ ընկերություններ ստեղծեն։ Վստահ եմ, որ Գյումրին աշխարհին դեռ զարմացնելու է իր բացառիկ լուծումներով ու տեխնոլոգիական նորարարություններով այնպես, ինչպես տարիներ առաջ զարմացրեց դեռևս նորմալ ինտերնետ կապ չունեցող, տնակներում նվազագույն կենցաղային պայմաններում ապրող երիտասարդների հաջողություններով, ովքեր, վաղվա օրվա հավատով տոգորված, Գյումրիի ապագան կառուցել ցանկացող ուժով էին սնվում ու շնչում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}