ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի հավակնորդների թիվն ավելանում է. «Առավոտ»
«Առավոտ»-ում կարդում ենք. «Հունիս ամսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռեկտորի ընտրություններ են սպասվում: Գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետն արդեն հայտնվել է՝ ՀՀ գյուղատնտեսության սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանը: Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ պաշտոնին հավակնում է նաև բուհում դասախոս, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս, սակայն հերքեց՝ ասելով, որ Կորյուն Աթոյանն իր լավ ընկերն է: Կորյուն Աթոյանը, ով արդեն հայտարարել է, որ նորից է առաջադրվելու, մտերիմ է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վարչապետը բուհի խորհրդի նախագահն է:
Աբրահամ Բախչագուլյանը, հիշեցնենք, համարվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմներից: Բավականին անհասկանալի պատճառներով նա թողեց պաշտոնը, և կարծես պետական կառավարման համակարգում նրա հնարավոր վերադարձի «դռները փակվեցին»: Չնայած բավական երիտասարդ տարիքին, սեփական մանր-մունր բիզնեսներին զուգահեռ, ասում են՝ Բախչագուլյանը որոշել է նվիրվել գիտամանկավարժական աշխատանքին: նա նույնպես ՀՊՏՀ-ում դասախոս է: Երեկ Բախչագուլյանն այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, և հնարավոր չեղավ «առաջին ձեռքից» պարզել այս տեղեկության իսկությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան