Առողջապահության փոխնախարարը հորդորում է դիմել վերադասներին՝ պետպատվերով բուժօգնություն չստանալու դեպքում
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել շուրջ 480 բուժհիմնարկների հետ, որի համաձայն այդ բուժհիմնարկները պարտավոր են պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ են բարդացնում պետպատվերով բուժօգնության տրամադրումը, ինչո՞ւ են մարդիկ նախագահին նամակներ ուղարկում բուժօգնություն չտրամադրելու համար:
Վահան Պողոսյանն ասաց, որ անօրինական է, երբ պետպատվերով բուժօգնություն չի տրամադրվում ու բնակչությանը հորդորեց նման դեպքերում դիմել բուժհիմնարկի վերադասին, մարզպետարաններին, քաղաքապետարանին, այնուհետև առողջապահության նախարարություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում