Արալեզցի շրջանավարտի վիճակը ծանր է
Արարատի մարզի Արալեզ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով տուժած 19-ամյա երիտասարդ Յուրա Պ.-ի վիճակը գնահատվում է ծանր: Էրեբունի ԲԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ երիտասարդը անգիտակից վիճակում է, միացված է արհեստական շնչառության ապարատ:
Հիշեցնենք, որ երեկ Արալեզ գյուղի սկզբնամասում` երկաթգծի մոտակայքում, «Mersedes E200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը և ընկուզենուն:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը (1998 թ. ծնված) և ուղևորներ Ա. Գ.-ը (1999 թ. ծնված), Յ. Պ.ը (1997 թ. ծնված) և Գոռ Հակոբյանը (1998 թ. ծնված) հոսպիտալացվել են Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Ա.-ը և Գ. Հ.-ը մահացել են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին