«Հեռուստամարաթոն-2016»-ի հասույթն առաջարկվելու է ուղղել Արցախում քառօրյա պատերազմի ավերածությունները վերացնելուն (լրացված)
Երևանում ընթանում է «Հայաստան» համայակական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որին մասնակցում է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նիստին հոգեբարձուների խորհրդի 38 անդամից ներկա է 29-ը: Ներկա է նաև 17 տեղական մարմնի 24 ներկայացուցիչ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2015 թվականի ընթացում կատարված աշխատանքը: Նա նշեց, որ հաշվետու տարում շարունակել են կյանքի կոչել բազմածավալ և բազմաբնույթ ծրագրեր Հայաստանում և Արցախում:
Նիստի ընթացքում որոշվելու է, թե այս տարվա գլխավոր դրամահավաքն ինչին է ուղղվելու:
«Առաջարկվելու է ուղղել Արցախի քառօրյա պատերազմի հետևանքով ստեղծված ավերածությունները վերացնելուն, ընտանիքներին օգնելուն: Դա է լինելու առաջարկը: Եթե այլ առաջարներ չլինեն, դա երևի կընդունվի այս տարվա գլխավոր ռազմավարական թեմա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արա Վարդանյանը:
Նա նշեց, որ դեռևս հստակ չէ, թե որքան գումար է պետք ավերածությունները վերացնելու համար. «Արցախի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ սկսել է հաշվարկները:
Օժանդակությունը պետք է լինի բազմաշերտ, բոլոր ոլորտներում՝ սկսած դեղարայքի առաքումից մինչև տների վերանորոգում, անհատական ընտանիքներին օգնություն: Առաջիկա երկու-երեք ամս ընթացքում նոր կհստակեցվի, թե ինչ ենք անելու»:
Ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի, Արցախում շատ են խնդիրները, որոնք պետք է լուծել՝ ջրատարների, դպրոցների կառուցում, սակայն այս տարի ավելի շատ կենտրոնանալու են այն շրջանների վրանք, որոնք ավելի շատ են վնասվել քառօրյա պատերազմի ընթացքում:
Նշենք, որ առաջարկությունը «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառել
Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը, ընդունվել է և ընդգրկվել 2016թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արա Վարդանյան. Արցախում այս պահի դրությամբ արդեն իսկ կառուցվում է 22 տուն
- Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի աշխատանքները կփորձենք մինչև տարեվերջ ավարտել. Արա Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան