Ադրբեջանը բազմաթիվ անգամ օգտագործել է քիմիական թունավոր նյութեր Արցախի բնակչության նկատմամբ. Դ.Բաբայան
«Ագրեսորը փորձում է իր կողմից բազմաթիվ թունավորման փաստերը քողարկել: Ադրբեջանն այն պետություններից է, որը բազմաթիվ անգամ օգտագործել է քիմիական թունավոր նյութեր Արցախի բնակչության նկատմամբ»,- Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայկական կողմը քիմիական զենք է օգտագործել, ինչի՞ է ձգտում նման հայտարարությամբ:
Նա նշեց, որ նույնիսկ խորհրդային տարիներին, երբ որ Հեյդար Ալիևը եկել էր իշխանության, թունավորում էին Ստեփանակերտի ջրային պաշարները:
Ըստ Դ.Բաբայանի, 1970-ականներին Ղարաբաղն աշխարհի մակարդակով առաջին տեղում էր գտնվում երկարակյացների քանակով, վերջին տեղը՝ հիվանդությունների, այդ թվում նաև քաղցկեցի: 1989 թվականին հիվանդությունների քանակով առաջին տեղում էր Անդրկովկասի մակարդակով: Դա գալիս էր թունավորումից: Նա հիշեցրեց, որ 1990 թվականին կրկին թունավորել էին Ստեփանակերտի ջրատարմատարարման ցանցը՝ գցելով այնտեղ կրեոլին քիմիական նյութ: Մայրաքաղաքի 1/3 զրկված էր ջրից, մի քանի ժամում ընտանի կենդանիները սատկել էին, բազմաթիվ մարդիկ հոսպիտալցվել էին: Նույն բանն արել են նաև Շուշի շրջանում:
«Հիմա, երբ խոսում են, որ Քարվաճառում հայկական ատոմակայանի թափոններ են թաղվում, ինչն, իհարկե, այդպես չէ, բայց հասկանում ենք, որ հիմք են նախապատրաստում, որ վաղը, Աստված մի արասցե, իրենք ինչ որ ձևով կարողանան այդ տարածքի վրա ազդեցություն գործել, անպայման կթունավորեն մեր գետերը: Այնտեղ սկիզբ է առնում նախին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա, Որոտան գետերը, որոնք սնում են Սևան լիճը: Այսինքն ամբողջ Հայաստանը կապույտ ցեղասպանության կենթարկեն»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում