Կան բազմաթիվ թալիշցիներ, ովքեր ուզում են վերադառնալ. Դավիթ Բաբայան
«Կան մի շարք մոտեցումներ, ժամանակը ցույց կտա: Թալիշներից մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ուզում են վերադառնալ»,- Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, որ շփման գծում վերջին օրերին իրավիճակը հանգիստ է, իսկ Արցախի կառավարությունը որոշում է կայացրել Թալիշի, Մարտակերտի բնակիչներին այլ տարածներում վերաբնակեցնել:
Դ. Բաբայանի խոսքով, 1994 թվականին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ վերականգնումը, միգուցե այդ ժամանակ հնարավոր էր մի քիչ հետ տալ բնակավայրը, որպեսզի թիրախի տակ չլիներ. «Բայց այն ժամանակ այլ նպատակ կար՝ վերականգնելու պատմական գյուղերը: Որոշ ռազմավարական խնդիրներ ստորադասվեցին այդ կարևոր հարցին: Հիմա կտեսնենք, թե ինչպիս քայլեր կձեռնարկենք: Երկու հրամայական կա՝ որպեսզի այդ բնակավայրերի բնակիչները չլքեն Արցախը, երկրորդ՝ նրանք ապրեն անվտանգ»:
Խոսելով ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի համացանցում նախաձեռնած «Եկ Արցախ» ֆլեշմոբի մասին, Դ. Բաբայանն ասաց. «Յուրաքանչյուրիդ պարտքն է մնալ հայրենիքում՝ կապ չունի Արցախում, թե Հայաստանում: Երեխաներ բերեք, բազմացրեք ազգը, մնացեք այստեղ: Այլ տարբերակ չկա: Իսկ սփյուռքում հայապահպանության գործընթացը բարձր մակադրակի վրա պետք է լինի, որպեսզի եռամիասնությունն ընդմիշտ աշխատի»:
Հարակից հրապարակումներ`
- Բնակիչները վերադառնում են Մատաղիս
- Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները. Արցախի վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան