ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի զորքերի մոտ սպառվում են գերճշգրիտ ռումբերը
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Սիրիայի և Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ավիահարվածներ հասցնելու համար անհրաժեշտ գերճշգրիտ ռումբերը չեն հերիքում: Deutsche Welle-ի փոխանցմամբ` Կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Չարլզ Բրաունը մայիսի 26-ին լրագրողներին հայտնել է, որ Պենտագոնը դիտարկում է Մերձավոր Արևելքի այլ շրջաններից սպառազինություն և զինամթերք ներգրավելու ուղղությամբ:
Չնայած նրան, որ ավելի վաղ լազերային ուղղորդմամբ և GPS հաղորդիչներով գերճշգրիտ ռումբերի պատվեր տրվել է, սակայն դրանց պատրաստման վրա ըստ Բրաունի` կծախսվի առնվազն 2 տարի:
ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունն այս տարվա փետրվարին հայտարարել էր 1,8 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 45 հազար խելացի ռումբերի գնման մասին, սակայն ներկայումս իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում ռումբերի պաշարը սպառվում է:
2015թ-ի դեկտեմբերին ԱՄՆ ՌՕՈւ շտաբի ղեկավար Մարկ Ուելշը հայտարարել էր, որ զորքերն ավելի շատ մարտագլխիկներ և ռումբեր են օգտագործում, քան ստանում են: Նրա հաղորդման համաձայն` Սիրիայում և Իրաքում կամպանիայի մեկնարկից հետո 15 ամիսների ընթացքում նետվել էր ավելի քան 20 հազար ռումբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին