Կրթություն, գիտություն 16:47 27/05/2016 Հայաստան

Կրթության նախարարը առաջարկում է առանձնացնել՝ միասնական քննություններ, պետպատվեր, մրցույթ

Կրթության, գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը, ճիշտ է, հեղափոխական կուսակցության անդամ է, բայց կրթության ոլորտում հեղափոխություն անելուն կողմ չէ։ «Կրթական համակարգը նոր ցնցումների, նոր ջարդի այլևս չի դիմանա, մենք պետք է փորձենք եղածը չքանդենք և եղածի վրա ավելացնենք», -այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Մկրտչյանն այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, երբ վերջինը ասաց, որ Հայաստանի կրթության համակարգում հեղափոխական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա։

Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է բուհերում դասից անհարգելի բացակայող ուսանողներին պատժել՝ նրանցից գումարներ գանձելով, ինչպես Կանադայում է։ Պատգամավորը վստահ է, որ դա կվերացնի բուհական համակարգում գոյություն ունեցող շատ «արատավոր երևույթներ» կվերանան։

«Չեք կարծո՞ւմ, որ մեզանում բուհական համակարգում արմատավոված բազմաթիվ արատավոր երևույթներ կանխելու համար մասնավորապես ՝ էլիտար ֆակուլտետներ, էլիտար մասնագիտություններ, էլիտար ուսանողներ երևույթը արմատախիլ անելու համար մենք պետք է իսկապես անցնենք հեղափոխական լուծումների։ Օրինակ, բոլոր ցանկացողները առանց քննության նստեն սովորելու, վեց ամիս հետո հանձնեն խստագույն քննություն և ֆակուլտետը զտվի։

Մենք ունենք էլիտար ֆակուլտետներ, որտեղ տաղանդավոր բայց ֆինանսական խնդիրներ ունեցող երեխան չի կարողանում ընդունվել, դա իրավաբանական ֆակուլտետն է, միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Բժշկական համալսարանը։ Այդ երևույթի արդյունքում մենք այսօր ունենք տգետ բժիշկներ, արդարադատության համակարգը լցված է տգետ իրավաբաններով։ Սա լրջագույն խնդիր է», -հայտարարեց պատգամավորը։

Նախարարը նախ ասաց, որ պետք չէ միանշանակ գնահատականներ տալ, հետո ընդունեց, որ նման խնդիրներ կան։ Բայց, կարծես նախարարությունում, ըստ Մկրտչյանի, մասնագետները լուծումը գտել են ու պատրաստվում են ներկայացնել Բարձրագույն կրթության օրենսգրքի փոփոխություններով։

Նախարարի խոսքով, Հայաստանում աղքատության ցուցանիշը բարրձ է և կա բնակչության մի շերտ, որն ընդհանրապես հնարավորություն չունի սովորել բարձրագույն կրթության համակարգում։

«Դա այն շերտն է, որը չունի վարձ վճարելու հնարավորություն, չունի ռեպետիտորի մոտ պարապելու հնարավորություն և ընտանիքը չի կարող ուսումնական վարկ վերցնել։ Այդ շերտի երեխաները խելոք երեխաներ են, բայց ընդունելության միասնական քննություններին կարող են ստանալ 14, 15, 16 միավոր, որը բավարար է բուհ ընդունվելու համար, բայց բավարար չէ անվճար սովորելու համար։ Մենք ուզում ենք առաջարկել առանձնացնել՝ միասնական քննությունները, պետպատվերը և մրցույթը։ Եթե մենք ԳԹԿ-ին տանք իրավունք քննություն անցկացնել՝ վաուչեր տալով և վերացնենք անվճար-վճարովի տեղերի քանակային սահմանափակումը, երեխան գնա, քննություն տա, ստանա իր վաուչերը, որից հետո կլինի հիմնադրամ, որտեղ պետությունը կտեղադրի պետպատվերը։

Այստեղ արդեն, մենք կառաջարկենք, որ այդ պետպատվերի մեջ սոցիալական պատվերը լինի 50-60 տոկոսի սահմաններում, և սոցիալապես անապահով երեխան կկարողանա իր սոցիալական դրության մասին փաստաթուղթը ցույց տալով հիմնադրամին, ստանա սոցիալական անվճար վաուչեր։ Այնուհետև երեխան կվերցնի իր երկու վաուչերը՝ սոցիալական և գիտելիքի, ու ինքը կորոշի՝ որ համալսարանն է գնում, և համալսարաններն էլ իրենք իրենց մրցույթը կհայտարարեն», -ծրագիրը մոտավոր ներկայացրեց Լևոն Մկրտչյանը։

Այսօր էլ, ըստ նախարարի, խախտումներ արվում են համալսարաններում, երբ ֆակուլտետներում, մասնավորապես իրավաբանական կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում անվճար տեղեր չեն սահմանվում։

«Մենք՝ ինքներս մասնագիտությունները դնում ենք վատ վիճակի մեջ։ Չկա էլիտար մասնագիտություն, կա հասարակության՝ տվյալ մասնագիտության հիվանդ ընկալում», -հավելեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}