ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մայիսի 23-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել։
«Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որ նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։
Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի դիվերսանտների գործով բողոքները ԼՂՀ Գերագույն դատարանը մերժել է
- Ադրեջանական դիվերսանտների ոչնչացումը. Սուրեն Սարումյան
- Ադրբեջանական դիվերսանտերի գործով վերաքննիչ բողոքները մերժել են
- Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանցի դիվերսանտները հանցագործ են
- Ինչո՞ւ են դիվերսանտները բողոքարկել ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը
- Պետքարտուղարությունը պարզաբանել է ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մասին Նուլանդի հայտարարությունը
- Ադրբեջանցի դիվերսանտը հնարավոր է դիմի ԼՂՀ նախագահին՝ ներման խնդրանքով
- Դիվերսանտ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա. դատախազի մեղադրական ճառը
- Դիվերսանտների գործով դատական նիստում որպես վկա ցուցմունքներ է տվել Հ. Ինջիղուլյանը
- Ադրբեջանցի դիվերսանտները հաստատել են՝ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին