Վերջին զանգի «հանդիսությունների շրջանակում» ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են: Ոստիկանության հաղորդմամբ, այսօր ժամը 18-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց, որից 34-ը՝ Երևանում (3-ը՝ անչափահաս), 76-ը՝ մարզերում (33-ը անչափահաս): Մարզերում հայտնաբերվել է նաև ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 4 վարորդ:
«Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան