Զբոսաշրջիկներին առաջարկել են մնալ արքայադուստր Դիանայի մանկության տանը
Թեև Սփենսերների Էլտորպ կալվածքը այքայադուստր Դիանայի մահից հետո դարձել է թանգարան, բայց զբոսաշրջիկներին առաջարկում են մնալ նրա մանկության տանը,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Hello Magazine-ին:
Այսպիսի հայտարարություն են տարածել արքայադստեր եղբայր Չարլզ Սփենսերը և նրա կինը՝ Կարենը, NBC News-ի եթերում: Նրանց խոսքով՝ ակցիան հնարավորություն կտա միջոցներ հավաքել Whole Child International ոչ առևտրային կազմակերպության համար:
Նշվում է, որ հյուրերը կարող են անգամ գիշերել Դիանայի սենյակում: Այստեղ հանգստյան օրերն անցկացնելը մի զույգի համար կարժենա 17 հազար եվրո, իսկ 18 անձից բաղկացած խմբի համար՝ 170 հազար եվրո:
Էլտորպը կառուցվել է 1508 թվականին: Արդեն կես դար է այն Սփենսերների ընտանիքին է պատկանում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը