«Ժառանգություն». Ընդունված ԸՕ-ն մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության համար
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն նոր ընդունված Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ինչպես ցույց տվեց մայիսի 25-ի քվեարկությունը, իշխանությունները՝ չնայած ապրիլյան պատերազմական գործողությունների սաստկացմանը, չեն փոխել կեղծիքների միջոցով իրենց իշխանությունը պահելու մտադրությունը: Ընդհակառակն` ներմուծելով 13 ընտրատարածքների մեխանիզմը, մեծացրել են մեծամասնական համակարգի ծավալը և այն կապել համամասնականի հետ:
Հաշվի առնելով տեղի ունեցած անընդունելի գործընթացը, «Ժառանգությունը» հայտարարում է.
1. Ընդունված օրենսգիքը ոչ միայն չի մեծացրել ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը, այլև հակառակը` ավելի է նվազեցրել այն:
2. Ընտրական օրենսգիրքն ընդունվել է առանց ընդդիմության և հասարակական դաշտի հետ համախոհության:
3. Ընդունված Ընտրական օրենսգիրքը մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության և ընտրական գործընթացի մանիպուլյացիաների համար:
4. Նոր Ընտրական օրենսգրքի պատճառով առաջացող բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունն ընկնում է իշխանության է և նրան աջակցողների վրա»:
Հարակից հրապարակումներ`
- «Սրանից այն կողմ լայն կոնսոլիդացիան էլ ինչպե՞ս է լինում» Շարմազանով
- Ընտրական նոր օրենսգիրքը հակասահմանադրական է. Բագրատյան
- Հայաստանի Ընտրական օրենսգիրքը ընդունվեց վերջնականապես
- Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս դեռևս հնարավոր է. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին