Ծառուկյանը հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը չի պատրաստվում առաջադրվել։ Թերթը հիշեցնում է, որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։
Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից։ Ի պատասխան՝ Տոնոյանն ասել է. «Կոնկրետ ձեր նշած խնդրի մասով ես որևէ տեղեկության չեմ տիրապետում։
Կարծում եմ՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, և հետո Գագիկ Ծառուկյանը մշտապես իր անելիքների ու ծրագրերի մասին անձամբ է հայտարարել, և կարծում եմ՝ այս հարցը ևս բացառություն չի լինելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա