Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի աշխատանքները կփորձենք մինչև տարեվերջ ավարտել. Արա Վարդանյան
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ընդհանուր 116 կմ-ից արդեն 52 կմ ասֆալտապատ է, կսկսվեն ճանապարհի կահավորման աշխատանքները: Նախքան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործծադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Նա նշեց, որ մնացած հատվածի աշխատանքները կսկվեն այն ժամանակ, երբ եղանակային պայմանները բարենպաստ լինեն:
«Եթե եղանակը թույլ տա, կփորձենք մինչև տարեվերջ ավարտենք աշխատանքները: Միայն մի հատվածը՝ մոտ 300 մետր, դեռ խնդիրներ են առաջանում, անընդատ խորքային ջրեր են հայտնվում, հատուկ միջոցառումներ են իրականացվում, այդ հատվածը կասֆալտապատվի հաջորդ տարի»,- ասաց Ա.Վարդանյանը:
Նշենք, որ ճանապարհի կառուցումը սկսվել է 2014-ին: Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 և 2014-ի հանգանակությունները:
Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին համահայկական հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցվելիք երրորդ խոշոր ավտոճանապարհն է: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի հարավ-արևելյան և Արցախի հյուսիսային շրջանների միջև: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի երկու հանրապետությունների միջև կապը, որն առ այսօր հնարավոր էր միայն Բերձորի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան