Թուրքական բանակը գրեթե 1 կմ ներխուժել է Սիրիայի տարածք. ԶԼՄ-ներ
Թուրքական բանակի ստորաբաժանումները 700 մետ ներխուժել են Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի տարածք: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` թուրք զինվորականները հերթապահական կետ են հաստատել Աֆրին քաղաքի մոտակայքում, որը հիմնականում քրդաբնակ է: Պաշտոնական մեկնաբանություններ այս կապակցությամբ չեն տրվել:
Ավելի վաղ Ռուսաստանի ՌՈւ գլխավոր շտաբի օպերատիվ ղեկավարման գլխավոր հրամանատար Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է գնդակոծել սիրիական բնակավայրերը ողջ սահմանի երկայնքով և քրդական ինքնապաշտպանության դիրքերը:
Թուրքական զորքերի կողմից Սիրիայի տարածք ներխուժելու դեպքեր գրանցվել են նաև նախորդ շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին