Սոցնխարարությունից հերքում են. Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան չի գնել. «Ժողովուրդ»
Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում բավականին շքեղ բնակարան է գնել, և այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները։ Այս լուրերը առանձնահատուկ հմայք են ստանում ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ ծավալած անողոք պայքարի շրջանակներում։
«Ժողովուրդ»-ը լուրերի իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը ճշտելու համար դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակության հետ կապերի բաժին, որտեղից մեզ պատասխանեցին. « Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։
«Դե, իհարկե, մեր պաշտոնյաները մի վատ սովորություն ունեն. Իրենց գույքն ու բիզնեսները գրանցում են մերձավորներից մեկի անունով, ուստի իրավաբանորեն որևէ մեկին պատկանող գույքի մասին ճշգրիտ ինֆորմացիա հրապարակելն ուղղակի անհնար է։ Օրինակ՝ լուրեր կան, որ Արտեմ Ասատրյանի տան վերանորոգումն իրականացնում է նրա ղեկավարած գերատեսչության ԾԻԳ-ը»,-գրում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա