Յուրի Վարդանյանն այցելել է Ջավախք
Այսօր աշխատանքային այցով Ջավախքում էր Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը: Նա հանդիպումներ է ունեցել Ախալցխայում և Ախալքալաքի պաշտոնյաների հետ կապված ապրիլի 23-24-ին Ախալցիխեում կատարված դեպքերի հետ: Այս մասին տեղեկանում ենք jnews.ge կայքից:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը դռնփակ հանդիպումներ է ունեցել տարբեր հայ և վրացի պաշտոնյանների հետ: Դեսպանը չի ցանկացել անձամբ մեկնաբանություն անել հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ հավելելով՝ «վաղը դեսպանությունը հայտարարություն կտարածի այսօրվա հանդիպումների մասին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-24-ին, ըստ երիտասարդների, Ախալցխա քաղաքի ոստիկանության շենքում ոստիկանները ծեծել էին հայ երիտասարդներին և անհարգալից արտահայտություն արել Հայոց ցեղասպանության զոհերի հասցեին: Իսկ մայիսի 3-ին Ախալցխա էր այցելել Վրաստանի Ներքին Գործերի նախարարը: Նախարարի այցին հաջորդել էր Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի հայտարարությունը, որը հերքում է ոստիկանության կողմից իրականացրած բռնություններն ու ճնշումները:
Հարակից հրապարակումներ`
- Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազությունը հետաքննում է Ախալցխայի ոստիկանությունում տեղի ունեցածը
- Վրաց նախարարի՝ Ախալցիխե այցն էլ «հայերի հարցով» կոնկրետ որոշումների և գործողությունները դեռ չի հանգեցրել
- «Հայերի հարցով» Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել էր Ախալցխա
- «Ջավախք» հայրենակցական միությունը՝ Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ
- Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք