
Հայաստանի ազգային հավաքականը 2 մարզում անցկացրեց
Այսօր Լոս-Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է 2 մարզում։ Առավոտյան նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարել են գնդակով վարժություններ, այնուհետև հարվածներ դարպասին, մշակվել են ստանդարտ իրավիճակներում խաղարկումների և դարպասին ուղիղ հարվածների տարբերակներ։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, երեկոյան մարզումը կրել է ավելի ինտենսիվ բնույթ։ Տակտիկական որոշ մտահղացումների վրա աշխատելուց հետո՝ մարզիչները մեծ ուշադրություն են դարձրել նաև առանձին օղակների միջև համագործակցությանը։
Հիշեցնենք, որ մեր հավաքականը «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում մայիսի 28-ին և հունիսի 1-ին կմրցի համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։