Նկարիչների միությունը կրկին կազմակերպելու է ցուցահանդես - վաճառք -նվիրաբերություն Արցախին
Հայաստանի Նկարիչների միությունը կրկին կազմակերպելու է ցուցահանդես վաճառք և ստացված հասույթը փոխանցելու է Արցախին: Միությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ցուցահանդես վաճառքը կայանալու է օգոստոսի 2-16-ը: Այն շարունակվելու է նաև Արցախում: Այս անգամ ներկայացվելու են նոր աշխատանքները: Գործերը պետք ներկայացնել մինչև հուլիսի 20-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ նկարիչների միությունn արդեն կազմակերպել էր ցուցահանդես վաճառք, որից գոյացած 4 միլիոն դրամը փոխանցվել էր Արցախին: Այդ անգամ ներկայացվել էր Նկարիչների միությունը 1960-80 թվականների ստեղծագործողների 80 լավագույն աշխատանք: Կազմակերպիչները գործերն իրենց արժեքից բավականին ցածր էին առաջարկել, որպեսզի հնարավորինս շատ վաճառվի, Արցախին օգնությունը շատ լինի: Վաճառվել էր ընդհանուր առմամբ 9 նկար:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցահանդես-վաճառքից գոյացած 4 միլիոն դրամը Նկարիչների միությունը փոխանցել է Արցախին
- Նկարիչների միությունն Արցախին օգնելու համար ևս մեկ հայտարարության կանի
- Արցախին փոխանցվելիք հասույթով ցուցահանդեսի գնորդները պասիվ են
- Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում