Դժբախտ պատահերի հետևանքով Արալեզում շրջանավարտները բեմ դուրս չեկան
Արարատի մարզի Արալեզ գյուղի դպրոցում այսօր զանգը չհնչեց, շրջանավարտներն էլ բեմ դուրս չեկան: Նախօրեին տեղի ունեցած պատահարը համագյուղացի երկու երիտասարդ շրջանավարտի կյանք էր խլել, տուժածներից մեկի կյանքի համար բժիշկները պայքարում են:
Արալեզի գյուղապետ Մարտիկ Թևոնյանը Panorama.am-ին ասաց, որ մեքենայի մեջ շրջանավարտներ են եղել:
«Ես չգիտեմ ոնց է եղել, բայց ենթադրվում է, որ արագություն են գերազանցել: Այս պահին պայքարում են հիվանդանոցում գտնվող երիտասարդի կյանքի համար: Վեդիից տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ: Մարզպետին խնդրել ենք, նա էլ նախարարին՝ ամեն ինչ անեն, երեխու կյանքը փրկեն»,-պատմեց գյուղապետը:
Նրա խոսքով, մարզպետարանի միջնորդությամբ մահացածների համադասարանցիների հետ աշխատելու համար Արալեզ են գործուղվել հոգեբաներ:
ԱԻՆ–ից ավելի վաղ հայտնել էին, որ մայիսի 26-ին Արարատի մարզի Արալեզ գյուղի երկաթգծի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արալեզ գյուղի սկզբնամասում` երկաթգծի մոտակայքում, «Mersedes E200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը և ընկուզենուն:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը (1998 թ. ծնված) և ուղևորներ Ա. Գ.-ը (1999 թ. ծնված), Յ. Պ.ը (1997 թ. ծնված) և Գոռ Հակոբյանը (1998 թ. ծնված) հոսպիտալացվել են Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Ա.-ը և Գ. Հ.-ը մահացել են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին