Ուզում եմ այցելել Արցախ և համերգ ունենալ այնտեղ. Դանիել Դեքեր
«Այս անգամ Հայաստան գալուս պատճառները մի քանիսն են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը՝ նշելով, որ այցի առաջին և հիմնական պատճառը ծանր և սթրեսային պահին Հայաստանի և Արցախի կողքին լինելն է:
Դեքերն ընդգծեց, որ ինչպես անժխտելի է Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ անժխտելի է, որ Արցախը հայկական հող է. «Առաջին անգամ Արցախում եղել եմ անկախության 20-ամյակին նվիրված համերգի ժամանակ, հիմա էլ եմ ուզում այցելել Արցախ և համերգ ունենալ այնտեղ»:
Անցած տարի ՀՀ քաղաքացիություն ստացած ամերիկացի երաժիշտը պատմեց, որ Հայաստանում եղել է արդեն 15 անգամ, իսկ Հայաստանի հետ ծանոթացել է հետաքրքրությունից բխած, որը հետագայում վերածվել է հարգանքի. «Իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում Հայաստանը և առաջիկա ծրագրերս կապված են հենց Հայաստանի հետ: Հայ լինելը պարզապես քո արյան խնդիրը չէ, դա փիլիսոփայություն է և զգացողություն, որը որ ունես քո սրտում: Արա Գևորգյանի միջոցով ծանոթացա հայերի պատմությանը, մշակույթին, և սկսեցի սիրել հայի ոգին: ՀՀ քաղաքացի դառնալս այդ ճանապարհի բնական և հարջորդ քայլը եղավ»:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք կցանկանա հայ կին ունենալ, Դեքերը դրական պատասխան տվեց:
Երաժիշտը նշեց, որ մեծ ցանկություն ունի և որոշել է նաև ծանոթանալ հայկական հոգևոր երգերին, քանի որ Արմերիկայում զբաղվում է նաև հոգևոր երաժշտությամբ՝ երգելով Ֆլորիդայի եկեղեցում:
Ինչ վերաբերում է թուրքերի և ադրբեջանցիների վերաբերմունքին՝ Դեքերն ասաց, որ թե համերգների ժամանակ, թե համացանցում հաճախ է իր նկատմամբ նրանցից կոպիտ քննադատություններ, երբեմն էլ վտանգավոր վերաբերմունքի արժանանում, սակայն դա իրեն չի կոտրում:
Հանդիմանը ներկա երաժիշտ, երգահան Արա Գևորգյանն էլ ասաց, որ ինչպես «Ադանայի», «Մուշի», «Սարդարապատի» պարագայում, այս անգամ էլ Դեքերը ցանկություն հայտնեց իր «Արաքս» գործիքային ստեղծագործությունը երգ դարձնել՝ խոսքեր գրելով:
«Այս տղան բոլորիս հետ հավասար պայքարում և կռիվ է տալիս, պետք է նրան արժանի գնահատել և ոգևորել»,-ասաց երգահանը:
Ասուլիսի ավարտին Դանիել Դեքերն իր կատարմամբ «Մարտիկի երգը» նվիրեց սահմանին կանգնած բոլոր հայ զինվորներին:
Հարակից հրապարակումներ`
- Լինելով քրիստոնյա՝ ես ինձ նույնացնում եմ հայ ժողովրդի հետ. Դանիել Դեքեր
- «Ես հայ եմ՝ ընտրությամբ». Դանիել Դեքերը սիրահաված է հայ ժողովրդին
- Շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել Դանիել Դեքերին հենց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում. Արա Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան