Դմիտրի Խվորոստովսկին հունիսի 1-ին բարեգործական համերգ կտա Մեծ թատրոնում
Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը բարեգործական համերգ կտա Մոսկվայի Մեծ թատրոնում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Իր կարիերայի ընթացքում արտիստը ոչ մի անգամ չի երգել Մեծ թատրոնում: Ավելի վաղ հայտնել էին, որ երգչի դեբյուտը Մեծ թատրոնի բեմում տեղի կունենա դեկտեմբերին:
Բարեգործական համերգին կմասնակցեն նաև բաս Իլդար Աբդրազակովը, մեցոսոպրանո Յուլյա Մազուրովան, տենոր Սթիվեն Կոստելլոն: Նրանք հանդես կգան Ռուսաստանի ազգային նվագախմբի նվագակցությամբ՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
Նախատեսվում է համերգից գոյացած ամբողջ հասույթը տրամադրել «Ռուսֆոնդ»-ին՝ ծնողազուրկ, հիվանդ երեխաներին, ինչպես նաև՝ բազմազավակ ընտանիքներին աջակցելու նպատակով: