ԶԼՄ-ները հաղորդում են իրաքյան փախստականների կտրուկ աճի մասին
Վերջին ժամանակահատվածում կտրուկ աճել է իրաքյան Մոսուլ քաղաքից սիրիական Հասսակա նահանգ փախստականների թիվը,-գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցին: Մոսուլ քաղաքը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
Ըստ տվյալների՝ այս տարվա մայիսին Իրաքից հեռացել է 4,266 հազար մարդ և սպասվում է, որ մոտ ապագայում այս թիվը կարող է զգալիորեն աճել:
2014 թվականի ամռանը ԻՊ ահաբեկչական խմբավորումը գրավել է Իրաքի և Սիրիայի տարածքի մի մասը և հռչակել այնտեղ խալիֆայություն:
ԻՊ գրոհայինների դեմ պայքարում է 65 երկրների միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ, ինչպես նաև Սիրիայի կառավարական ուժերը՝ նախագահ Բաշար ալ-Ասադի ղեկավարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան