Հալեպում «Վերժին Կյուլպենկյան» ծերանոցի հրթիռակոծության հետևանքով հայուհի է զոհվել
Երկու օր է զինյալ ահաբեկական խմբավորումները հիթռակոծում են Հալեպի Նոր Գյուղ թաղամասը, հատկապես «Վերժին Կյուլպենկյան» հիվանդանոցը, որն այժմ ծերանոց է: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջում գրված է, որ քիչ առաջ հրթիռներ են ընկել շենքի վրա, զոհվել է ծերանոցի աշխատակիցներից Մարալ Քյուլլիկյանը, վիրավորել է չորս աշխատակից և ծերանոցի հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Շաքարյանը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շենքը լուրջ վնասներ է կրել:
Ծերանոցում գտնվող տարեցները տեղափոխվել են շենքի համեմատաբար ապահով հարկեր:
Լուսանկարները՝ «Գանձասար» ֆեյսբուքյան էջից: