Բնակիչները վերադառնում են Մատաղիս
ԼՂՀ Մատաղիսի բնակիչ Իրինա Վանյանը կրակի դադերցման պայմանավորվածությունից անմիջապես հետո գյուղ է վերադարձել: Հիշում է՝ ապրիլի 2-ին ժամը 12:30-ին Արցախի վարչապետի օգնականի հետ դուրս են եկել գյուղից, հասել է Մարտակերտ, ապա՝ Ստեփանակերտ:
«Ամսի 5-ին՝ առավոտյան ես վերադարձա: Ու նորից ապրում ենք: Ինձ թվում է՝ միշտ այստեղ պիտի մնանք, ուրիշ տեղ չունենք գնալու: Վերադառնում են, հենա գյուղապետը՝ ըստեղ. դիմացիս հարևանը՝ ըստեղ: Մենք ռիսկով մնում ենք, մեր գյուղապետը ըստեղ է: Նա վիրավորվել էր ամսի 2-ին, եթե չվիրավորվեր, բոլորիս գյուղից կհաներ»,-Panorama.am-ին պատմեց Իրինա Վանյանը:
Նա հուսով է, որ Մատաղիսից հեռացած մյուս համագյուղացիներն էլ շուտով կվերադառնան:
Աշոտ Հայիրյանն էլ հիմա Մատաղիսում է: Ընտանիքի մյուս անդամները Ստեփանակերտից դեռ չեն վերադարձել: Երեխաներն այնտեղ դպրոց են գնում:
«Սպասում եմ՝ դպրոցը պրծնի, տենանք ոնց ա լինելու, էլի գան»,-ասում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Տասնյակ ընտանիքներ արդեն վերադառնում են Մարտակերտ և Մատաղիս. ՉԻ
- Աջակցելու ենք Մատաղիսի բնակիչների հայրենի բնակավայրում ապրելու հաստատակամությանը. Բակո Սահակյան
- Թե´ Մատաղիս և թե´ Թալիշ գյուղերում թիրախավորված հրետակոծության են ենթարկվել դպրոցները. ԼՂՀ Օմբուդսմեն
- Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները. Արցախի վարչապետ
- Արցախի վարչապետը Մատաղիսի բնակիչներին վստահեցրել է՝ սեղմ ժամանակահատվածում կվերականգնվի նյութական բոլոր վնասները
- Մատաղիսցի կնոջ փախուստի պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին