Սաուդյան Արաբիայում արգելել են սելֆիները կատուների և շների հետ
Սաուդյան Արաբիայի աստվածաբանների Խորհրդի անդամ Սալահ Բին Ֆաուզան ալ-Ֆաուզանն արգելել է թագավորության բնակիչներին լուսանկարվել կենդանիների հետ: Այս մասին գրում է Ինտերֆաքս-ը:
«Կատուների, շների, գայլերի և այլ կենդանիների հետ լուսանկարվել չի կարելի, եթե դա պայմանավորված չէ անհրաժեշտությամբ»,- հայտարարել է նա:
Աստվածաբանի կարծիքով, կատուների հետ լուսանկարվելն արևմտյան մշակույթի ազդեցության նշան է:
Ավելի վաղ երկրի մեկ այլ հայտնի կրոնական գործիչ Աբդուլ Ազիզ ալ-Շեյխը արգելել էր մահմեդականներին շախմատ խաղալ՝ հայտարարելով, որ դա «ժամանակի վատնում է և շախմատը մոլեխաղերի տեսակ է, որոնք արգելված են Ղուրանով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին