Բժիշկները կոչ են արել հետաձգել Օլիմպիական խաղերը Զիկա վիրուսի պատճառով
Ամբողջ աշխարհից ավելի քան 100 բժիշկ բաց նամակով դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին՝ խնդրելով հետաձգել կամ տեղափոխել ամառային Օլիպմիական խաղերը, որոնք պետք է կայանան այս տարի Ռիո դե Ժանեյրոյում: Այս մասին գրում է Ինտերֆաքս-ը: Բժիշկները խնդրում են գնալ նման քայլի` Զիկա վարակի տարածման վտանգի պատճառով:
ԱՀԿ-ն հրապարակել է հայտարարությունը, որում ասված է, որ միլիոնավոր մարդիկ ճանապարհորդում են Հարավային Աֆրիկայի երկրներում, ինչը չի հանգեցնում համաճարակի բռնկման ամբողջ աշխարհում: Հիվանդության կանխման ամենալավ միջոցն է՝ ճանապարհորդության ընթացքում հետևել հիգիենայի կանոններին:
Նշենք, որ «Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու տարածման համար երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Այդ տեսակի մոծակ Հայաստանում չկա: Հիվանդության այս տեսակը մարդուց մարդուն չի անցնում, այլ տարածվում է մոծակի միջոցով: Այժմ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման և հանրությանը ներկայացման ուղղությամբ: Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վիրուսը արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում 279 կին վարակված է «Զիկա» վիրուսով
- ԱՀԿ-ն զգուշացնում է ամռանը Եվրոպայում Զիկա վիրուսի տարածման մասին
- Մոսկվայում Զիկայով հիվանդացության երրորդ դեպքն է գրանցվել
- ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել Եվրոպայում Զիկա վիրուսի դեմ պայքարելու համար