Գարո Փայլան. «101 տարվա ժխտման ավանդույթը ջարդելը հեշտ չէ». «Առավոտ»
«Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրները բարձրաձայնել փորձող մարդիկ շատ կան»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Հիմա էլ ինքն է փորձում խորհրդարանից այդ խնդրի մասին խոսել: Ըստ նրա՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտում է հանրության մեծամասնությունը:
«101 տարվա ժխտման ավանդույթից են խոսում, դա անցնել, ջարդել այդքան էլ հեշտ չէ: Մի քանի տարի է՝ առերեսման հարցում զարգացումներ կային, սակայն քաղաքական միջավայրի նեղացման և ազգայնականության բարձրացման հետ միասին Հայոց ցեղասպանության հարցն էլ ռիսկ պարունակող հարցերի մեջ վերադարձավ,- ասել է պարոն Փայլանը և շարունակել:- Հատկապես նախկինում մեծ մասամբ հայերի բնակված վայրերում այսօր բնակվող հանրությունը, իրենց ընտանեկան պատմությունն իմացողները Ցեղասպանության իրականությունը գիտակցում են, սակայն նրանց՝ բարձր ձայնով արտահայտման համար հարմար միջավայր պետք է պատրաստել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան