Մարզպետ. Այս երկիրը պետք է կառուցենք այնպես, որ մեր բոլորի թոռներն այստեղ ապրեն
Մեր երկիրը ճիշտ ուղիով է ընթանում: Այս երկիրը պետք է կառուցենք այնպես, որ մեր բոլորի երեխաներն ու թոռներն այստեղ ապրեն: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Լրագրողները մարզպետից էլ հետաքրքրվեցին, թե օպտիմալացման ու կրճատումների հետևանքով, ինչ փոփոխություններ են լինելու մարզպետարանում:
«Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք: Ինչ վերաբերում է մարզպետարանի ունեցած մեքենաների թվին, դրանք մի բան էլ քիչ են: Ընդամենը 7 հին մեքենա է: Արմավիրն ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, սակայն մարզպետարանն ամենաքիչ աշխատակազմն ունի»,-ասաց Ղահրամանյանը:
Նա նկատեց, որ վարչապետի խոսքը վերաբերում է այն բոլոր պետական կառույցներին, որտեղ ավելորդ ծախսեր կան:
Վերջին օրերին քամին և կարկուտը վնասներ էին պատճառել մարզի համայնքներին: Լրագրողները հարցրեցին վնասի չափի մասին:
Մարզպետը նշեց, որ ամեն ինչ զեկուցվել է կառավարության ղեկավարին, վարչապետը եկել է մարզ, տեղում ծանոթացել վնասներին, այժմ վնասների հաշվարկ է իրականացվում:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին
- Ոստիկանապետ. Հայ ազգի միաբանումը կարելի է դասել հաղթանակների շարքին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան