Գերմանիայում փախստականների դեմ հարձակումներն աճում են
Գերմանիայում շարունակում է աճել փախստականների դեմ հարձակումների թիվը: Այս մասին հայտնել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը, գրում է russian.rt.com-ը:
«Արդեն 2015 թ-ին փախստականների ու նրանց տեղավորման կենտրոնների վրա հարձակումների թիվը հինգ անգամ ավելացել է՝ 199-ից հասնելով 1031 դեպքի: 2016 թվականի առաջին ամիսներին իրավիճակը վատացել է: Հունվարից սկսած արձանագրվել է փախստականների կենտրոնների վրա հարձակումների 449 դեպք, որոնցից 82-ը բռնի ուժի կիրառումով: Բացի փախստականների կենտրոնների հարձակումներից, արձանագրվել է նաև փախստականների դեմ ևս 654 հանցագործություն, որոնցից 107-ը ընթացել են բռնության կիրառումով»,- ասել է Մեզյերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին