ԵԱՀԿ ԽՎ-ն կարևորում է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար խորհրդարանական մակարդակով ակտիվ խորհրդակցություններ ծավալել։ Այս մասին ասված է հատուկ ներկայացուցչի` Ադրբեջան կատարած երկօրյա այցելության արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։
Բաքվում Քրիստիան Վիգենինը հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և ԱԳ նախարարի հետ։
«Վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ դրական քայլեր։ Թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ արել մոտ ապագայում աշխատանքներ տանել այս ուղղություններով։ Խորհրդարանական մակարդակում մտադիր եմ շարունակել շփումներս տարածաշրջանի և այլ խորհրդարանականների հետ` մեծացնելու հակամարտության համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական կամքը», -ասել է Վիգենինը։
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է նաև, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում և կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունն ու խաղաղության համար կառուցողական ջանքեր ձևավորելու դաշտ ստեղծել։ Վիգենինը աջակցություն է հայտնել նաև Մինսկի խմբին` որպես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միակ ձևաչափ։
Հիշեցնենք, ավելի վաղ Քրիստիան Վիգենինն այցով գնվում էր Հայաստանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին