Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Փարիզում. «Ժամանակ»
Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը երեկ «Ժամանակ»-ին տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում:
«Բայց մինչ այդ կան որոշ հարցեր, որոնք պետք է ճշտվեն, օրինակ՝ ո՞վ պետք է գլխավորի այդ հանդիպումը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն կամ եվրոպական հարցրեի պետքարտուղար Հարլեմ Դեզի՞րը, թե՞ նախագահ Ֆրանսուա Օլանդը»,- ասաց Կ. Մինասյանը՝ հավելելով. «Հստակ չէ նաև, թե արդյոք համանախագահող մյուս երկրների ԱԳ նախարարները՝ Լավրովը և Քերին, ներկա կգտնվե՞ն հանդիպմանը, թե՞ ոչ: Եթե Վիեննայի հանդիպման շարունակության մեջ ենք, դա նույնպես կարևոր չէ»: