«Ամեն մարդ ինքը գիտի՝ որտեղ է պետք». Սեյրան Սարոյան
«Ապրիլյան իրադարձություններից մենք չկոտրվեցինք, ոգևորվեցինք»,-Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ ողջ աշխարհին խաղաղություն մաղթելով:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին նա ասաց. «Բարով է եկել: Ամեն մարդ ինքը գիտի՝ որտեղ է պետք: Ես չպետք է որ ասեմ, նա գնա Ղարաբաղ, թե չգնա»:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար տարածքի նշանակությանը, ապա նա ասաց, որ դա ոչ մի նշանակություն էլ չունի, իսկ տարածքի հետ վերցնելու հետ կապված նա պատասխանեց. «Դրա եղած ինչ ա է, ավելի լավ բաներ կա վերցնելու, մենք դեռ լիքը լավ հողեր ունենք՝ Գանձակը, Շահումյանը, մեր թառլան Գետաշենը ու երբ ազգով միասնական լինենք, կվերցնենք»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել. Հրանտ Մարգարյան
- Խաչատուրովը հերքում է, որ տեղյակ է եղել ապրիլի սկզբի ադրբեջանական զորքի տեղաշարժի մասին
- Մարզպետ. Այս երկիրը պետք է կառուցենք այնպես, որ մեր բոլորի թոռներն այստեղ ապրեն
- Վարչապետը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին
- Ոստիկանապետ. Հայ ազգի միաբանումը կարելի է դասել հաղթանակների շարքին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին