Նադալն ինքնակամ հրաժեշտ տվեց «Ռոլան Գարոսին»
Ֆրանսիայի բաց առաջնության իննակի չեմպիոն, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրաժարվել է «Ռոլան Գարոսի» հետագա մրցելույթներից` դաստակի վնասվածքի պատճառով: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
«Ստիպված եմ հրաժարվել մրցաշարից, քանի որ դաստակի վնասվածք եմ ստացել: Ցավերն ինձ անհանգստացնում էին վերջին մի քանի շաբաթների ընթացքում, սակայն չէի մտածում, որ այսպես կլինի: Հանդես էի գաիս ցավազրկող միջոցների օգնությամբ, սակայն վերջին հանդիպման ժամանակ դիմանալն արդեն անտանելի էր»,- թվիթերյան իր էջում գրել է Նադալը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բաց առաջնության 2-րդ շրջանում իսպանացի թենիսիստը 6:3, 6:0, 6:3 հաշվով առավելության էր հասել արգենտինացի Ֆակունդո Բագնիսի նկատմամբ և 3-րդ շրջանում պետք է մրցեր իր հայրենակից Մարսել Գրանոլյերսի հետ: Մայիսի 26-ին Բագնիսի նկատմամբ տոնած հաղթանակը Ռաֆայի համար 200-րդն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին