Սիրիացի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսն ընկել է կրակահերթի տակ
Այս օրերին Միլանում ընթանում է «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի միջազգային չորրորդ ֆորումը, որին Հայաստանը ներկայացնում էր Ֆուտբոլի ակադեմիան: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի թիմն առաջին անգամ էր ընդգրկվել աշխարհի 32 երկրների 32 թիմերի շարքում:
Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, Սիրիայի փոքրիկ ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը Լիբանանից Միլան ուղևորվելու ճանապարհին ընկել է կրակահերթի տակ: Բարեբախտաբար, փոքրիկները բարեհաջող տեղ են հասել և տուժածներ չկան:
«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված սոցիալական եզակի նախագիծ է, որը 2013 թ.-ից իրականացվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր «Գազպրոմ» ընկերության կողմից: Ամբողջ աշխարհում ծրագրին աջակցում են ավելի քան 250 հազար մարդ, ներառյալ հայտնի մարզիկներ և մշակույթի գործիչներ: Ծրագրին աջակցում են ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, ազգային մարզական ֆեդերացիաները և համաշխարհային առաջատար ակումբները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին