Անշարժ գույքի շուկայում գնային «սառեցում» է. «168 Ժամ»
ՀՀ անշարժ գույքի գները 2013 թվականի ապրիլից հետո մտել են կախարդական շրջան և անկախ տնտեսության վայրիվերումներից՝ գրեթե փոփոխություն չեն կրում: Անշարժ գույքի շուկայում գնային «սառեցման» փաստը տեղ է գտել նաև ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում, որը հրապարակվել է երեկ: Այս մասին գրել է «168 Ժամ»-ը:
«2015թ. արտաքին և ներքին տնտեսական անորոշությունների խորացման պայմաններում անշարժ գույքի շուկայում աշխուժացում չի դիտարկվել: Ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները նախորդ տարվա համեմատ մնացել են գրեթե անփոփոխ»,- նշում է ԿԲ-ն՝ ավելացնելով, 2015 թվականին 2014թ. համեմատ, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները, 1 քմ մակերեսի հաշվարկով, աճել են 0.2%-ով, իսկ այլ քաղաքներում մնացել են անփոփոխ: Սա, իհարկե, ոչ միայն տարօրինակ է, այլև՝ մտահոգիչ, որովհետև խոսում է կամ լճացման, կամ արհեստական աճի մասին: Սակայն մի առումով այս վիճակը իր դրական կողմն ունի. ինչպես նշում է ԿԲ-ն, անշարժ գույքի գների տատանումներով պայմանավորված՝ ռիսկերը նշանակելի չեն եղել ֆինանսական կայունության պահպանման տեսանկյունից»,-նշել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին