Հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված արցախցի երեխաներն ապաքինվում են
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու պաշտպանական ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաները՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանը և 11-ամյա Գևորգ Գրիգորյանն ապաքինվում են:
«Ասում են, որ լավ է վիճակս: Լավ է լինելու: Լավանամ, մեծանամ, զինվոր դառնամ, որ Վաղարշակի, Գևորգի, իմ ընկերների վրեժը լուծեմ: Մեզ չեն կարող վախեցնել»,-Panorama.am-ին իր վիճակի ու նպատակների մասին պատմում է Վարդանը:
Նա նույնիսկ անկողնում զինվորական շապիկ է հագնում՝ զինծառայող հոր կարոտն այդպես է առնում:
Վիրավոր երեխաները հիշում են դեպքի մանրամասները: Վարդան Անդրեասյանի մայրն ասաց, որ երեխան կարողացել է հաղթահարել վախը: Ուզում է դպրոց վերադառնալ:
Երեխաների մայրերը պատմում են, նախորդ օրերին թշնամու անօդաչու սարքերը պտտվել են տարածքում, նկարել` երեխաներն առավոտյան դասերից առաջ բակում ֆիզիկական վարժություններ են կատարում:
«Որ մի տասը րոպե ուշ լիներ դեպքը, կարող է բոլոր երեխաները վիրավորվեին: Էլի ասենք փառք Աստծո»,-ասաց Վարդանի մայրը:
Գևորգը հիշում է, որ առաջինն իրենց օգնության են հասել Վարդանի մայրն ու եղբայրը:
«Մարտունիում վիրահատեցին, հետո տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց: Ստեփանակերտի հիվանդանոցում պառկեցի մեկ ամիս: Հիմա լավ եմ»,-ասում է Գևորգը:
Նրա եղբայրը՝ 2004թ. ծնված Վաղարշակ (Վաղինակ) Գրիգորյանը հրթիռակոծության հետևանքով մահացել էր:
Ներքին Ճարտարի բնակիչ երեխաներն իրենց մայրիկների հետ դեռ Ստեփանակերտում են:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից
- Արցախում վիրավորված 11-ամյա Գևորգը դուրս է գրվել հիվանդանոցից
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան