Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ սկսել` երկու երկրների միջև հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 27-ին Աթենքում տված հարցազրույցի ընթացքում:
«Մենք լսել ենք հարաբերությունները վերականգնելու մասին հայտարարությունները: Մենք նույնպես ցականում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք փչացրել դրանք», - հայտարարել է Պուտինը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան Անկարայից ներողություն է սպասում թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռմբակոծիչը կործանելու համար:
Վլադիմիր Պուտինի խոսքով` Ռուսաստանը չի հրաժարվել Սև ծովի միջով դեպի Հունաստան և այնուհետև` Իտալիա գազամուղ կառուցելու ծրագրից:
«Մենք պատրաստ ենք ցանկացած ծրագրի իրագործմանը: Սակայն մեզ նախնական երաշխիքներ են պետք», - ասել է Պուտինը` պատասխանելով «Հարավային հոսք» և մյուս էներգետիկ նախագծերի միջոցով Եվրոպայի էներգետիկ ցանցերին միանալու վերաբերյալ հարցին: Ավելի վաղ Թուրքիայի հետ նմանատիպ ծրագրի իրականացումը դադարեցվել էր երկու երկրների միջև հարաբերությունների սառեցման հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին