Վահան Շիրխանյանի մոտ թոքի կաթված են գրանցել
Շուրջ 6 ամիս կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրա մոտ բժիշկները գրանցել են թոքերի կաթված: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Հիշեցնենք՝ Շիրխանյանը զինված խմբի գործով մեղադրվողներից է և նրան առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար:
«Նրա մոտ տրոմբների հետ կապված հիվանդությունը լուրջ հետևանքներ է առաջացրել: Նրա մոտ այդ հիվանդության հետևանքով թոքի կաթված է գրանցվել: «Ավագյան» բժշկական կենտրոնում հաստատվել է այդ փաստը: Համապատասխան եզրակացությունն ուղարկվել է Միքայելյան վիրաբուժության կենտրոն, որտեղից սպասում ենք պատասխան: Եթե անհրաժեշտություն լինի, պարոն Շիրխանյանին կտեղափոխենք հետազոտության», -ներկայացրեց փաստաբանը:
Ոսկանյանի խոսքով, Շիրխանյանի առողջական խնդիրներից բխող հնարավոր վտանգների մասին իրենք բազմիցս տեղեկացրել, զգուշացրել են զինված խմբի գործով նախաքննությունն իրականացնող ԱԱԾ քննչական վարչությանը, բայց Շիրխանյանի խափանման միջոց կալանքը չի փոխվում:
«Այն հիվանդությունները, որն ունի պարոն Շիրխանյանը, դրանց պարագայում պատիժ չի նշանակվում: Կալանքի տակ պահելը նրա համար հակացուցված է, և ամեն պահ կարող է վիճակը սրվել», -նշեց Ոսկանյանը:
Ըստ նախաքննական մարմնի, Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի, թիրախում եղել են քաղաքացիներ, իշխանության առանձին ճյուղեր, ու պետական մարմիններ: Այդ գործի շրջանաներում կալանավորվել են 2 տասնյակից ավելի անձինք, այդ թվում նաև` կանայք:
Փաստաբանի ներկայացմամբ, Շիրխանյանի կալանքը երկրորդ անգամ երկարաձգելուց հետո նրա հետ քննչական որևէ գործողություն չի կատարվել: «Հարցն էլ հենց դա՝ ինչո՞վ է պայմանավորված նրան կալանքի տակ վերցնելը, եթե նրա հետ որևէ գործողություն չեն կատարում», -նշեց Ոսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանի մասով ԱԱԾ-ն դեռ պարզելու հարցեր ունի
- Վահան Շիրխանյանի աջ ոտքում տրոմբ է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին