Բանակն առանց երկրապահ չի լինի, երկրապահն էլ՝ առանց բանակ. Մանվել Գրիգորյան
«Մեր զինվորներն իրենց տեղում, իրենց դիրքում վստահ կանգնած են, բանակի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է»,-Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ նշելով, որ երկրապահներն հանգիստ վերադարձել են։
«27 տարի է՝ մենք նույն ադրբեջանցու հետ կռիվ ենք տալիս: Ամեն օր նույն կրակոցները կան, երբ կարողանան դրանք հայի արյուն թափեն՝ կթափեն, երբ կարողանան մարդ սպանեն՝ կսպանեն, երբ կարողանան 92 տարեկան պառավ սպանեն՝ կսպանեն, երբ կարողանան ականջ ու գլուխ կտրեն՝ կկտրեն: Մենք պետք է թույլ չտանք, վսյո»,- ասաց նա:
Մանվել Գրիգորյանը խոսեց նաև երկրապահ-բանակ հարաբերություններից՝ ասելով, որ բանակն առանց երկրապահ չի լինի, երկրապահն էլ առանց բանակ. «Այո, մենակ խի երկրապահները, հայ ժողովուրդը, բոլոր ազատամարտիկները, աշխարհի բոլոր ծայրերի, 5-6 հազար կիլոմետրից մարդիկ են եկել մեր հետ դիրքերում կանգնել: Առնվազն 500 հոգի էլ եկել կամավոր են գրվել և ընդունվել են երկրապահ»:
Հարակից հրապարակումներ`
- «Ամեն մարդ ինքը գիտի՝ որտեղ է պետք». Սեյրան Սարոյան
- Մեր հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել. Հրանտ Մարգարյան
- Խաչատուրովը հերքում է, որ տեղյակ է եղել ապրիլի սկզբի ադրբեջանական զորքի տեղաշարժի մասին
- Մարզպետ. Այս երկիրը պետք է կառուցենք այնպես, որ մեր բոլորի թոռներն այստեղ ապրեն
- Վարչապետը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին
- Ոստիկանապետ. Հայ ազգի միաբանումը կարելի է դասել հաղթանակների շարքին
- Մանվել Գրիգորյանը` դիրքերի կորստի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան